Բավ է պառակտվել
22-09-2021 19:14

Իրանը մտահոգված է Հայաստանի հետ կոմունիկացիաների շուրջ ծագած խնդիրներով․ դեսպան

Թեհրանում մտահոգված են Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրներով։ Այս մասին չորեքշաբթի ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպամ ժամանակ։

Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ քարտուղար Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը:

Զրուցակիցներն առանձին անդրադարձ են կատարոլ Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին, շեշտելով Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև նշել, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:

Գրիգորյանն ու Զոխուրին, կարևորելով հայ-իրանական հարաբերություններն, ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին:

Իրանի դեսպանը նկատել է, որ հայ-իրանական հարաբերությունները համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք շեշտվել է առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ:

Միջադեպեր Հայաստանի հարավում գտնվող ավտոճանապարհին

Վերջին մի քանի օրերին լարված իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին, որով իրանական ծանր բեռնատարները Հայաստանի տարածքով անցնում են երրորդ երկրներ:

Հայաստանի Սյունիքի մարզի Որոտան գյուղի տարածքում (սահմանակից է Իրանի հետ), Էյվազլի կոչվող վայրում, Ադրբեջանը տեղադրել է ոստիկանական հենակետ և, ըստ ստացվող տեղեկատվության, իրանցի բեռնատարների վարորդներից պահանջում է մոտ 150 դոլարի չափով այսպես կոչված մաքսատուրք վճարել: Օրերս այս հատվածում ադրբեջանցիները երկու իրնացի վարորդ էին կանգնեցրել, «մեղադրելով՛ նրանց Արցախ բեռներ տեղափխելու մեջ։ Սա հարուցեց Իրանի խիստ արձագանքը ԱԳՆ -ի մակարդակով, որը պահանջեց Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել ձերբակալված իրանցիներին:

Վերջերս իշխանամետ հայ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, մեկնաբանելով այս իրավիճակն, ասաց, որ «Իրանն ու Ադրբեջանը պետք է երկուստեք որոշեն, արդյո՞ք տեղի ունեցողը մաքսային օրենքների կիրառում է, թե՞ (ադրբեջանական ոստիկանության - խմբ.) այս գործողությունները անօրինական են»: