Բավ է պառակտվել
06-10-2020 19:04

Իրանը կդիմի կտրուկ քայլերի․ ԻԻՀ պաշտպանության նախարարը դիմել է ԼՂ հակամարտող կողմերին

Թեհրանը սպառնում է կոշտ քայլերի դիմել ղարաբաղյան հակամարտության կողմերի դեմ, եթե ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։

«Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար», — այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին՝ հավելելով, — «Ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների»։

Տեղական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին, թե երեկ Իրանի տարածքում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից նահանգում մի քանի ռումբ է ընկել, ինչի հետևանքով վեց տարեկան մի երեխա վնասվածքներ է ստացել, տուժել են որոշ բնակելի տներ ու գյուղատնտեսական տարածքներ։

 

 

Արմինե Գևորգյան