Բավ է պառակտվել
20-09-2022 09:25

«Իրանը մղձավանջի կվերածի տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը»․ Իրանի ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն ասել է.«Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը մղձավանջի կվերածի», հաղորդում է Parstoday գործակալությունը։

Ջալալզադեն հեռուստատեսային հարցազրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ և ասել, որ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովը կքննարկի վերջին զարգացումները։

Իրանցի պատգամավորն ասել է, որ Թեհրանը անկախությունից ի վեր եղել է Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և այլ հետխորհրդային հանրապետությունների հետ և տարատեսալ օգնություն ցուցաբերել այդ երկրների կառավարություններին՝ հավելելով. «Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը»։

Ավելի վաղ Իրանի պաշտոնյաները նույնպես զգուշացրել էին սարսափելի հետևանքների մասին, նշելով, որ դա կարմիր գիծ է Թեհրանի համար։