Բավ է պառակտվել
02-10-2023 15:20

Իրանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի՝ ռազմական անօդաչու սարքերի մասնակցությամբ

Իրանի բանակը պլանավորում է լայնածավալ վարժանքներ՝ ռազմական անօդաչու ինքնաթիռների մասնակցությամբ։ Անօդաչու թռչող սարքի վարժանքներին կմասնակցեն բանակի ցամաքային զորքերի չորս ստորաբաժանումների՝ մասնավորապես, ցամաքային զորքերի, ռազմածովային, ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի զինծառայողներ:
Զորավարժությունները տեղի կունենան Իրանի կենտրոնական և հարավային շրջաններում, հայտնում է Tasnim-ը։
Իրանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում։ Օգոստոսին պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ եվրոպական մի շարք երկրներ դիմել են իրանական անօդաչու թռչող սարքեր գնելու խնդրանքով։