Բավ է պառակտվել
01-08-2022 11:42

Իրանը հայտարարել է, որ ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ

Թեհրանն ունի միջուկային զենք ստեղծելու տեխնիկական հնարավորություններ, սակայն այդ խնդիրը դրված չԷ իշխանությունների օրակարգում: Այս մասին օգոստոսի 1-ին հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամադ Էսլամին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանն ունի ատոմային ռումբի ստեղծման տեխնիկական հնարավորություններ, սակայն այդ ծրագիրը դրված չԷ օրակարգում»,- մեջբերում Է նրա խոսքը Ֆարս գործակալությունը: ԻԱԷԿ-ի ղեկավարը նշել Է, որ Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքները միջուկային զենքի ստեղծման ձգտման հարցում հիմքեր չունեն: «Այդ սուտ մեղադրանքներն առաջադրում Է Իսրայելը հակահեղափոխական ուժեի աջակցությամբ, որպեսզի խաբի հասարակական կարծիքին»,- հայտարարել Է նա:

Էսլամիի խոսքով՝ «Իրանի և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև հաստատվել Է կառուցողական համագործակցություն, որը գործում Է անխափան»:

Հուլիսի 22-ին ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայեսլ Գրոսին հայտարարել Է, որ Իրանի միջուկային ծրագիրն զգալիորեն առաջ Է գնացել 2015 թվականից ի վեր: Նրա խոսքով՝ ռազմական մշակումներ չունեցող ոչ մի երկիր չի հարստացնում ուրանը մինչև 60 տոկոս, ինչպես դա անում Է իրանական կողմը: Սակայն Գրոստին հավելել Է, որ Թեհրանի աստիճանական հրաժարումը միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորություններից դեռ չի նշանակում, թե Իրանն զբաղվում Է միջուկային զենքի ստեղծմամբ: