Բավ է պառակտվել
15-04-2024 14:12

Իրանում հայտարարել են, որ Իսրայելի դեմ նոր ռազմական միջոցներ չեն ծրագրում

Թեհրանն այս պահին չի պլանավորում նոր ռազմական գործողություններ իրականացնել Իսրայելի դեմ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը ձեռնարկել է բացառապես անհրաժեշտ պատժիչ միջոցներ՝ հարձակվելով Իսրայելի հետախուզական և ռազմական բազաների վրա և խուսափելով կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։

«Ներկայում Իրանը չի նախատեսում նոր ռազմական միջոցներ ձեռնարկել»,- ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Իրանի IRIB պետական ​​հեռուստաալիքը:

Հայտարարության մեջ նշված է, որ Իրանի «Ճշմարիտ խոստում» գործողությունը նպատակաուղղված է եղել ազգային շահերի պաշտպանությանը: Ընդգծվում է, որ Իսրայելը կոշտ պատասխան կստանա, եթե շարունակի գործել Իրանի դեմ։

Իրանը լայնածավալ զորավարժություններ կանցկացնի՝ ռազմական անօդաչու սարքերի մասնակցությամբ
Լիբանանը հայտարարել է, որ չի ցանկանում ներքաշվել Իսրայելի և Պաղեստինի հակամարտության մեջ
Հայաստանի վարչապետը հայտարարել է պաշտպանական ծախսերը 125%-ով ավելացնելու ծրագրերի մասին
Իսրայելը ԱՄՆ-ից 10 միլիարդ դոլարի արտակարգ ռազմական օգնություն է խնդրել
Փաշինյան. Սահմանազատումը կվերացնի հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմերի ներկայության անհրաժեշտությունը