Բավ է պառակտվել
04-02-2020 15:12

Իշխանությունը ձեռ է առնում ԵԽԽՎ համազեկուցողներին և Վենետիկի հանձնաժողովի նախագահին․Մարուքյան

«Ես կարծում եմ, որ ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններն ուղղված են իշխանություններին և երկուսն էլ կոչ են պարունակում»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ երկու հայտարարություններն էլ իշխանության կողմից ճիշտ չեն մեկնաբանվել։
Ըստ պատգամավորի դա մեկնաբանվել է հօգուտ իրենց։
«Երբ ասում են՝ ողջունում ենք այս հայտարարությունները, ուզում են ծածկել իրենց մտահոգությունները: Այսպիսիով թրոլինգի են ենթարկում ԵԽԽՎ համզեկուցողներին և Վենետիկի հանձնաժողովի նախագահին, այսինքն՝ ձեռ են առնում այդ մարդկանց: Մոտավորապես ասում է ՝ ես լեգիտիմ իշխանություն եմ և թքած ունեմ ձեր կարծիքի վրա։ Նախկին իշխանությունները վախենում էին նման բաներից, փորձում էին ինչ-որ շտկումներ անել », - ասաց Մարուքյանը:
Վերջինս նշեց՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահն ու համանախագահները ևս մեղավոր են, քանի որ հստակ ձևակերպումներ չեն արել ու արդյունքում՝ իշխանությունները կարողանում են այլ կերպ դրանք մեկնաբանել:
Մարուքյանը նշեց, որ դրանք ուղղված են իշխանություններին, կոչ են նրանց գործողություններն իրավաչափ դարձնելու: Իսկ իշխանությունները այլ կերպ են մեկնաբանում,որ այդ կոչն ուղղված է Հրայրին․ «Որ խելոք մնա, ոնց որ համը հանում ես, ոնց որ շատ ես էդտեղ բզբզում։ Եվ մի ուրիշ հանգամանք էլ, որ մենք էսքան ժամանակ ծախսում ենք այս թեմայի վրա, սրա կարիքը չէր էլ լինելու․իշխանությունն ունի մի հատ մեծ շնորհք անիմաստ տեղը վատ, ցածր ռեյտինգ ունեցող մեկին դարձնելու հերոս։ Հիմա տեսեք, սա այդ հերոսացման արդյունքն է»։
Այս հայտարարությունը զայրացրեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին, վերջինս արձագանքեց. «Եթե իշխանությունները տաղանդ ունենային ցածր ռեյտինգ ունեցող մարդկանց դարձնել հերոս, Դուք վաղուց հերոս կլինեիք, պարոն Մարուքյան»:
Մարուքյանն էլ հակադարձեց.«Ես Ձեզ չվիրավորեցի չէ՞, մի հատ իմ հետ դուրս եկեք փողոց տեսեք Ձեզ կճանաչե՞ն: Ես իմ գնահատականները տվել եմ, ի՞նչ եք նյարդայնանում»: ԲՀԿ –ական բատգամավոր գործընկներին հորդորեց միմյանց չվիրավորել ու նշեց, որ ինքը համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները հայտնի ասածվածքն է հիշեցրել։
«Հիմա ես չհասկացա մեզ գովել են, թե հայոյել են։ Համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները սեպագիր արձանագրություն չեն, որ այդքան դժվար մեկնելի ու մեկնաբանելի լինի։ Ես շատ պարզ, հստակ հասկացել եմ հայտարարությունը և պետք չէ այդ հայտարարությունները որակել ինչ-որ մեկի պարտություն, ինչ-որ մեկի հաղթանակ և որ դրանով ինչ-որ մեկին փռելու են ասֆալտին։ Սրանք աշխատանքային փաստաթղթեր են։ Ես այս հայտարարությունները հասկացել եմ այնպես, ինչպես հասկացել է Էդմոն Մարուքյանը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցենեք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները խորը անհանգստություն են հայտնել վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածության կապակցությամբ։

 

 

Արմինե Գևորգյան