Բավ է պառակտվել
05-07-2014 10:07

Իշխանությունները մենակ են մնացել. ՛՛Հրապարակ՛՛

«Իշխանությունները մենակ են մնացել սահմանադրական բարեփոխումների հարցում և անհանգստացած են, որ բարեփոխումների քննարկումներին ընդդիմությունը չի մասնակցում:

Ի դեպ, բավական փոխվել է նաև ՀՅԴ-ի պահվածքը, որն ի սկզբանե կողմ էր բարեփոխումներին: Իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմությունը, թեկուզ ամենակոշտ «ռետորիկայով», «ոչ» ասի, սակայն մասնակցի գործընթացին:

Խորհրդարանական ղեկավարության հույսը Գագիկ Ջհանգիրյանն է, հաճախ են նրան «կանչում, մշակում», թե՝ եղբայր, դե՞մ ես, հրապարակավ, որպես իրավաբան, արտահայտվի:

Ջհանգիրյանը, մեր տեղեկություններով, ասում է՝ հը-ը: Սակայն երբեմն-երբեմն փոքրիկ ժեստեր է անում խնդրարկուներին»,–գրում է թերթը։