Բավ է պառակտվել
24-02-2016 10:47

Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնագրի գործնական իրականացումն սկսվել է.ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնագրի գործնական իրագործումն արդեն սկսվել է։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրները։ «Գործնական իրականացումը սկսվել է»,- ասել է աղբյուրը։ Փետրվարի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի շրջանակներում երկու նախագահները քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմի մասին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնագրի իրականացումը։ Նշենք, որ դրա համաձայն՝ Սիրիայում պատերազմող կողմերը պետք է մինչև փետրվարի 26-ը հաստատեն հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու իրենց որոշումը, որից հետո կողմերը շարունակելու են ավիահարվածներ հասցնել ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերին։