Բավ է պառակտվել
14-02-2014 11:18

Իտալիայի վարչապետը հրաժարակն է տվել

Իտալիայի Դեմոկրատական կուսակցության, վարչապետի հրաժարականի պահանջից հետո, Էնրիկո Լետան  հայտարարել է պաշտոնը լքելու մասին, հայտնում է Reuters-ը: Սա կուսակցությանը հնարավորություն կտա նոր կառավարություն ձևավորել: Նշվում է, որ 47-ամյա Լետայի հրաժարականից հետո, որը փետրվարի 14-ին կընդունի նախագահ Ջորջո Նեապոլիտանոն, կառավարության ձևավորման գործով կզբաղվի Իտալիայի առաջատար քաղաքական ուժ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցին: Ավելի վաղ 39-ամյա Ռենցին պահանջել էր անհապաղ ստեղծել նոր կառավարություն:
Ռենցին շնորհակալություն էր հայտնել երկրի գործող վարչապետ և իր կուսակցական ընկեր Էնրիկե Լետոյին` «կատարված հիանալի աշխատանքի համար»: Այնուամենայնիվ, ըստ քաղաքական գործչի, ներկայումս դա բավարար չէ և անհրաժեշտ է նոր կառավարություն ձևավորել, հայտարարել է Ռենցին: