Բավ է պառակտվել
18-10-2017 13:13

Իտալացիներն ուզում են աշխատել ՀՀ ուղղաթիռային ավիացիայի ոլորտում

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Սերգեյ Ավետիսյանը երեքշաբթի օրը, ընդունել է իտալական ուղղաթիռների 1964 թ. հիմնադրված «Elitaliana» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորել է ընկերության գործադիր տնօրեն Ալեսանդրո Գիուլիվին: Այս մասին հաղորդում են վարչության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում իտալացի գործընկերները ներկայացրել են «Elitaliana» ընկերության մասշտաբային գործունեությունը, առաջարկվող ծառայությունները, և ընդգծել են ՀՀ ուղղաթիռային ավիացիայի ոլորտին ծառայություններ մատուցելու հարցում իրենց շահագրգռվածությունը:
Ավետիսյանը ողջունել է հյուրերին, և հայկական շուկայով նրանց հետաքրքրվածությունը: Նա նաև մատնանշել է քաղավիացիայի զարգացմանն ուղղված քայլերը, և ընդգծել Հայաստանում ուղղաթիռային թռիչքներ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Նա նաև հաստատել է հետագա աշխատանքների իրականացմանն աջակցելու իր պատրաստակամությունը: