Բավ է պառակտվել
15-12-2021 19:20

Բրյուսելյան հանդիպման արդյունքները կնպաստեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացմանը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է նախօրեին Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքները:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակականությունը, և, անշուշտ, երբ դրանք անցնում են բարջր մակարդակով։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է երեկ երեկոյան։ Քննարկման բովանդակության մասին տեղեկությունները շարունակում են ստացվել, մեր փորձագետները վերլուծում ենք դրանք», – ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ բրյուսելյան քննարկումների արդյունքները կնպաստեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը, որոնք ձեռք են բերվել նախորդ երեք հանդիպումներում: