Բավ է պառակտվել
29-09-2015 09:40

Պուտին-Օբամա հանդիպումը շուրջ 1 ժամ 40 րոպե է տևել

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու տարվա դադարից հետո դարձյալ հանդիպել ու առանձնազրույց են ունեցել: Հանդիպումը, որը ըստ նախատեսվածի, պետք է տևեր 55 րոպե, ավելի քանի 1 ժամ 40 րոպե է ընթացել: Երկու երկրների նախագահների հանդիպումը փակ դռների հետևում է կայացել: Հանդիպման մասին լրատվամիջոցներին տեղեկատվություն չի տրամադրվել, Պուտինն ու Օբաման միմյանց ձեռքն են սեղմել ու հեռացել: