Բավ է պառակտվել
09-08-2021 21:35

Զասի և Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպման արդյունքները․ ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում կկատարվեն փոփոխություններ

Երկուշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՀԱՊՔ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպման ընթացքում նշվել է, որ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում ռազմական բաղադրիչի զարգացման շրջանակներում նախատեսվում է ստորագրել 4 կարևոր փաստաթուղթ, տեղեկացնում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը։

«Դրանց թվում են ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք սահմանում են «համակարգող պետության» միջոցով ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ներգրավման կարգն ու հնարավորությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով հագեցնելու պլանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Արշակ Կարապետյանը և Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ հավաքական ուժերի 2021 թվականին պլանավորված զորավարժությունները, որոնք տեղի կունենան հոկտեմբեր-նոյեմբերին Տաջիկստանում և Ռուսաստանում:
Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հրավիրել է օգոստոսի 10-ին այցելել ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկը: