Բավ է պառակտվել
09-03-2023 10:20

Վրաստանի խորհրդարանը հետ կանչեց օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

«Վրացական երազանք»-ը և «Ժողովրդի ուժ»-ը հետ կանչեցին «օտարերկրյա գործակալի» օրինագիծը։
«Մենք՝ որպես հասարակության յուրաքանչյուր անդամի առջև պատասխանատու կառավարություն, որոշել ենք առանց վերապահումների հետ կանչել մեր կողմից պաշտպանված օրինագիծը», - ասված է կուսակցությունը կայքում հրապարակված հայտարարությունում:

Նշվում է նաև, որ վրացական ընդդիմադիր կուսակցությունների ճեպազրույցը, որի ժամանակ նրանք պետք է հայտարարեին քաղաքացիական անհնազանդության պլան, չեղյալ է հայտարարվել արտասահմանյան գործակալների օրինագիծը խորհրդարանից հետ կանչելուց հետո։ Այս մասին ասված է «Լելո Վրաստանի համար» ընդդիմադիր կուսակցության հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ։

Մարտի 8-ին Թբիլիսիում բողոքի ակցիա է կազմակերպվել խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ։ Մի քանի ժամ անց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գեորգի Վաշաձեն կոչ է արել ցուցարարներին հավաքվել խորհրդարան մուտքերի մոտ, որպեսզի պատգամավորները չկարողանան խորհրդարան գալ մարտի 9-ին:

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների օրինագծի վրացական տարբերակը։ Նիստի անցկացման ժամանակ հազարավոր մարդիկ էին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ դեմ արտահայտվելու նախաձեռնությանը։ Իրավիճակը սրվեց փաստաթուղթը խորհրդարանի պատգամավորների աջակցությունը ստանալուց հետո: Բողոքի ակցիայի ցրման համար հատուկջոկատայիններն օգտագործեցին արցունքաբեր գազ և ջրցան, անվտանգության ուժերը գիշերը դուրս մղեցին ակցիայի մասնակիցներին խորհրդարանին հարող տարածքից։

Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցվեց օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական և ամերիկյան, որն օտարերկրյա գործակալների գրանցման մասին ԱՄՆ օրենքի թարգմանությունն է։ Փաստաթղթի վրացական տարբերակի համաձայն՝ իրավաբանական անձը, որի ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից, պետք է համարվի օտարերկրյա ազդեցության գործակալ։ Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրյա գործակալ կարող են լինել նաև լրատվամիջոցները, մինչդեռ նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց։ Ամերիկյան տարբերակը վերաբերում է ոչ միայն իրավաբանական, այլ նաև ֆիզիկական անձանց, այն ներառում է նաև քրեական պատասխանատվություն։ Վրաստանի խորհրդարանն արդեն ուղարկել է վրացական տարբերակը Վենետիկի հանձնաժողով:

Արման Բաբաջանյանն օտարերկրյա լրտեսական ցանցի գործակալ է
Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը
Վրաստանի հատուկջոկատայինները ցուցարարներին դուրս են մղել խորհրդարանի մոտից, կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծը
Ռուսաստանը շարունակում է մնալ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հիմնական միջնորդը. ՀՀ ԱԺ նախագահ