Բավ է պառակտվել
26-01-2015 09:59

Ընտրվել է «Դաշնակցության» Բյուրոյի նոր կազմը

Հունվարի 16-24 Դիլիջանում տեղի է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության 32-րդ ընդհանուր ժողովը: Ժողովը ունկնդրեց, քննարկեց և գնահատեց անցած հաշվետու շրջանի ընթացքում կուսակցության գործունեությունը, ինչպես նաև լրացրել է կուսակցության գալիք չորս տարվա քաղաքական կուրսը և ռազմավարությունը արտաքին և ներքին ազգային ճակատներում: Ժողովի շրջանակներում ընտրվել է «Դաշնակցության» Բյուրոյի նոր կազմը, որի մեջ ներառվել են Վիգեն Բագումյանը (Իրան), Վիգեն Յագուբյանը (ԱՄՆ), Հակոբ Խաչերյանը (Լիբանան), Հրանտ Մարգարյանը (Հայաստան), Կիրո Մանոյանը (Հայաստան), Խաչիկ Մուրադյանը (ԱՄՆ), Բենիամին Պչաքչյանը (Լիբանան), Հակոբ Տեր-Խաչատրյանը (Կանադա), Արմեն Ռուստամյանը (Հայաստան), Սպարտակ Սեյրանյանը (Հայաստան), Մուրադ Փափազյանը (Ֆրանսիա):