Բավ է պառակտվել
19-07-2019 18:08

Ընտրվել է Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը որբաթ օրը կայացած նիստի ժամանակ Ռուբեն Վարդազարյանին ընտրել է որպես նախագահ։

Ինչպես տեղելացրել է խորհրդի մամլո ծառայությունը, գաղտնի քվեարկությունն անցել է համապատասխան Հայաստանի Սահմանադրության 174-րդ հոդվածին և Դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածին։

ԲԴԽ նախագահի պաշտոնը թափուր է մնացել ընթացիկ տարվա մայիսի 24-ից, երբ Հայաստանի ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Հունիսի 7-ին իր հրաժարականի մասին է հայտարարել Հայաստանի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին հայտարարել է “Հանուն անկախ դատարանների” ակցիայի մասին և կոչ արել հաջորդ առավոտ արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը (արգելափակումը գործել է ժամը 8։30-ից մինչև 13։30)։

Մայիսի 20-ին Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ դատարանները չեն վայելում հայ հասարակության վստահությունը, և ժամանակն է դատական համակարգում իրականացնել “վիրահատական միջամտություն”։ Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանում դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի (հուսալիության ստուգում՝ խմբ.), ինչպես նաև, որ երկրին կենսականորեն անհրաժեշտ է անցումնային արդարադատության մեխանիզմների ներդրումը։