Բավ է պառակտվել
19-10-2018 14:42

Հայտնի է Հայաստանի վարչապետի ընտրությունների օրը խորհրդարանում

Հայաստանի վարչապետի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովի հատուկ նիստին։

Համաձայն սահմանադրության, կառավարության ղեկավարի հրաժարականից հետո յոթերորդ օրն ավարտվում է վարչապետի պաշտոնի համար թեկնածուների առաջադրման ժամկետը։ Հաշվի առնելով, որ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին՝ թեկնածուների ներկայացման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 23-ին, և Ազգային ժողովի հատուկ նիստը պետք է նշանակվի հոկտեմբերի 24-ին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին խորհրդարանի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրությոնների անցկացման նպատակով։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի կեսին։