Բավ է պառակտվել
17-10-2022 21:32

Հայտնի է ԱՄՆ կոնգրեսականների հայաստանյան այցի օրակարգը

Հոկտեմբերի 17-ին մեկնարկած երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամլո ծառայությունից։

Հոկտեմբերի 17-ին Երևան է ժամանել Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը։ Նրան ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լևինը։

«Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումներին կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները։ Պատվիրակությունը խորհրդակցություններ կանցկացնի նաև քաղաքական տարբեր շրջանակներ ներկայացնող խորհրդարանականների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ժողովրդավարական գործընկերության կոմիտեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան քսան անդամից բաղկացած երկկուսակցական հանձնաժողով է, որն ուղղակիորեն աշխատում է աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների հետ՝ աջակցելու արդյունավետ, անկախ և արագ արձագանքող օրենսդրական ինստիտուտների զարգացմանը: 2020 թվականին հանձնաժողովը պաշտոնական գործընկերություն է հաստատել Հայաստանի Ազգային ժողովի հետ։