Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իսկապես հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը։
Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել։
Ըստ Մելքոնյանի, Գևորգ Կոստանյանը առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով չի կարողանա շարունակել աշխատանքը:
Ավելի մանրամասն տեղեկություններ զրուցակիցը չի հայտնել։