Բավ է պառակտվել
25-08-2022 15:03

Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման օրն ու վայրը

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը կկայան օգոստոսի 30-ին Մոսկվայում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին:
Այս տարվա մայիսի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստը տեղի ունեցել մայիսի 24-ին։