Բավ է պառակտվել
20-07-2019 11:55

Հայտնի ամերիկացի ռեժիսորն առաջարկել է Պուտինին դառնալ իր աղջկա կնքահայրը

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, քանի անգամ է եղել կնքահայր։ Հարցազրույցի սղագրությունը հրապարակվել է Կրեմլի կայքում հուլիսի 19-ին։

Պետության ղեկավարը նշել է, որ կնքահայր լինելը պատվաբեր է, չի կարելի հրաժարվել կնունքին մասնակցելուց։ Սակայն ինքն անձամբ մի քանի անգամ է կնքահայր եղել։

“Այդ դեպքում ես Ձեզ կխնդրեի դառնալ իմ աղջկա կնքահայրը”,- դիմել է նախագահին Սթոունը։

Պուտինը պատասխանել է, որ նախ պետք է հարցնել աղջկան։ Ռեժիսորը համաձայնել է և պարզաբանել, որ նա 22 տարեկան է և դաստիարակված է քրիստոնեական ավանդույթներով։