Բավ է պառակտվել
29-03-2019 22:05

Հայտնի է, ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանը և Ալիևը

Վիենայում ուրբաթ կայացել է Փաշինյան-Ալիև հանդիպումը, նախ՝ ընդլայնված կազմով, ԱԳՆ ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, այնուհետև՝ դռնփակ, որից հետո երկրների ղեկավարներին նորից միացել են արտգործնախարարներն ու համանախագահները։

Ինչպես տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը, կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Փաշինյանը և Ալիևը վերահաստատել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավման ուղղությամբ տարվող քայլերը: Զրուցակիցները ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու և այդ ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման կարևորությունը: Համաձայնություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ:

Կողմերը հանձնարարել են երկու երկրների արտգործնախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` պայմանավորվելով շարունակել երկխոսությունը: