Բավ է պառակտվել
08-09-2014 13:56

Հայաստանում չկա ընտանիք, որին չառնչվի արտագաղթը.Ժառանգություն

Այսօր Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե Հայաստանում չկա ընտանիք, որին չառնչվի արտագաղթը: «Քառյակի (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») ներկայացուցիչները այցելել են Հայաստանի մարզեր, որպեսզի ավելի լավ ծանոթանան արտագաղթի իրավիճակին: Հայաստանում արտագաղթը թակել է փաստացի բոլորի դռները: մենք պայմանավորվել ենք, որ առաջարկելու ենք խորհրդարանում քննարկում անցկացնել այդ հարցով»,-մանրամասնեց Հակոբյանը: Ըստ նրա՝ կա խնդիրների մի ողջ սպեկտր, որոնք ի հայտ կգան անկեղծ քննարկման ժամանակ, իսկ ցավալի արդյունքներն ակնհայտ են: