Բավ է պառակտվել
21-11-2014 15:50

«Ժառանգություն»-ը դեմ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը

«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:  Նրա խոսքով՝ կուսակցությունը կարծում է, որ Հայաստանը արեւմտյան քաղաքակարթության հնագույն կրողն է: «Մենք դեմ ենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը: Մենք կողմ ենք Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի հետ երկկողմ համագործակցությանը: Այդ համագործակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա: Մեր մոտեցումը անփոփոխ է», -ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ «Ժառանգության» մոտեցումը մշտապես ենթադրում է սահմանդրականություն եւ Հայաստանի բացարձակ ինքնիշխանություն: