Բավ է պառակտվել
08-05-2014 14:33

Ջ. Ուորլիքի ելույթն արտահայտում է ԱՄՆ-ի քաղաքական տեսակետը. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտատարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին և շարունակելու է իր գործողությունները որպես համանախագահ երկիր։ Այն հարցին, թե արդյոք կապ կա Ուկրաինայի իրադարձությունների և Ղարաբաղյան հակամարտության միջև, Պսակին նշել է. «Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին։ Իսկ Ուկրաինայի վերաբերյալ մեր ջանքերի մասին դուք գիտեք»,-ասել է նա։ Մեկնաբանելով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի զեկույցը՝ Պսակին նշել է, որ համանախագահի ելույթն արտահայտում է ԱՄՆ-ի քաղաքական տեսակետը։ «Ամերիկացի համանախագահը խոսել է հիմնական սկզբունքների մասին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Պսակին։ Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ Ուորլիքը ոչ մի նորություն չի ասել, այլ հերթական անգամ ընդգծել է ԱՄՆ-ի դիրքորոշումն ու հավատարմությունն այդ գործընթացին։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկ խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ է ունեցել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, որի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին՝ նշելով, որ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: