Բավ է պառակտվել
28-04-2014 16:36

ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահը հայ և ադրբեջանական համայանքների ներկայացուցիչների հետ կքննարկի ԼՂ հարցը

ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է կատարել «Թվիթերյան» իր էջում, որից պարզ է դառնում, որ նա առաջիկայում հանդիպում է ունենալու ԱՄՆ-ի հայ և ադրբեջանական համայանքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում համանախագահը վերջիններիս հետ քննարկելու է ԼՂ հարցը:
«Անհամբերությամբ սպասում եմ մայիսին Լոս Անջելեսում ԱՄՆ հայկական համայնքի և Հյուսթոնում ԱՄՆ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը` քննարկելու ԼՂ հարցը»,- իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահ: