Բավ է պառակտվել
18-11-2014 10:07

Ուկրաինան իր քայլերով Եվրոպան տանում է Երրորդ աշխարհամարտի.Ժիրինովսկի

Ինչպես հայտնում է  Lenta.ru-ն՝ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե  երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է. մոլորակի մասշտաբով հակամարտության մեղավորը Ուկրաինան է: Նրա կարծիքով, Ուկրաինան այսօր վարվում է այնպես, ինչպես Սերբիան 1914 թվականին: «Նրա գործողությունները Ավստրո-Հունգարիայի դեմ հանգեցրին Առաջին համաշխարհային պատերազմի, այսօր ամեն բան կրկնվում է: Ուկրաինան իր գործողություններով Եվրոպան տանում է Երրոդ համաշխարհային պատերազմի: Ցավոք, դա լինելու է եւ Ուկրաինան այդ պատերազմը հրահրողն է»,-հայտարարել է Ժիրինովսկին: Նա նաեւ համարում է, որ Ուկրաինայի հարեւան պետությունները կօգտվեն այդ վիճակից եւ մաս-մաս կանեն այն: Այսպես, լեհերը կարող են վերադարձնել Լվովը, Ռովնոն, Լուցկը, Իվանո-Ֆրանկովսկը եւ Տերնոպոլը: «Հունգարները կվերադարձնեն Անդրկարպատները, ռումինները՝ Չերնովիցին եւ Բուկովինան»,-ասել է Ժիրինովսկին: