Բավ է պառակտվել
12-09-2014 16:32

Ժիրինովսկին ԵՄ-ին իր անունը պատժամիջոցների ցանկում ներառելու համար շնորհակալություն է հայտնել

Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Եվրամիության նոր պատժամիջոցների ցանկում իր անվան հայտնվելը, հաղորդում է ria.ru-ն:
«Շնորհակալ եմ, Բրյուսել: Իմ ազգանունը պատժամիջոցների ցանկում է, դա մեդալ է «Ռուսներին պաշտպանելու համար»»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ gisher.news-ն տեղեկացրել էր, որ այսօր Եվրամիությունը հրապարակել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկը: Ընդհանուր առմամբ ԵՄ-ի թարմացված «սև ցուցակում» ներառվել է ևս 24 ազգանուն: