Բավ է պառակտվել
28-06-2014 15:54

«Կարծում եմ Ռուսաստանը դուրս չի գա հայ-վրացական հարաբերությունների դեմ».փորձագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում վրացագետ Ջոնի Մելիքյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես են կարգավորվելու հայ-վրացական հարաբերությունները այն բանից հետո, երբ երեկ Վրաստանը ԵՄ շրջանակում ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը նշեց. «Հայաստանի ու Վրաստանի միջև կնքված է ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը և տնտեսական հարաբերությունները կարգավորվում են հենց այդ պայմանագրով»: Փորձագետի խոսքով` հայ-վրացական հարաբերությունները երկու մակարդակով են կարգավորվում՝ մի դեպքում անմիջական պայմանագրերի, մյուս դեպքում՝ ռուս-վրացական հարաբերություններով: «Առաջին դեպքում երկկողմ հանդիպումներ են լինում, ինչպես վերջերս ՀՀ նախագահը մեկնեց Վրաստան, քննարկվեց հենց այն խնդիրը, թե ինչպես պետք է կարգավորվեն հայ-վրացական տնտեսական հարաբերությունները, երբ հարևան երկրները ինտեգրվում են տարբեր տնտեսական միությունների: Ռուս-վրացական հարաբերությունները որքան էլ բարիդրացիական լինեն, դրանք կազդեն հայ-վրացական հարաբերությունների վրա»,- ասաց նա: Ջոնի  Մելիքյանը նաև ընդգծեց, որ այս տարիների ընթացքում մենք համագործակցելով տարբեր բևեռների հետ, միևնույնն է, համագործակցել են, ու խնդիրներ չեն եղել: Գիտենք, որ մեքենաների ներմուծման հարցը կամաց-կամաց լուծում է ստանում, ինչը շատ կարևոր է հայ-վրացական տնտեսական հարաբերություններում: «Կարծում եմ Ռուսաստանը դուրս չի գա հայ-վրացական հարաբերությունների դեմ»,-եզրափակեց Ջոնի Մելիքյանը: