Բավ է պառակտվել
06-02-2015 16:44

Ցեղասպանության 100-ամյակին ՀՀ կժամանեն Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ստացել է Հայաստան ժամանելու հրավերը Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Հրավերը ուղարկվել է դեռևս նախորդ տարի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: Նրա խոսքով՝ ի պատասխան վարչապետը նշել է, որ հասկանում է ողջ աշխարհի հայերի և Հայաստանի համար հարյորամյա տարելիցի կարևորությունը, և ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ չի կարողանա անձամբ ներկա լինել: «Կժամանեն Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչներ, սակայն ես փոքր ինչ ուշ հստակ կկարողանամ հայտնել, թե ով է գալու», - նշել է դեսպանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Քեմերոնը կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի միջոցառումներին՝ դիվանագետը հայտարարել է, որ նա չիունի տեղեկություն այդ մասին, սակայն նա ընդգծել է, որ Բրիտանիան անշուշտ կներկայացնեն բարձրաստիճան պաշտոնյաներ, քանի որ Գալիպոլիի ճակատամարտի ժամանակ շատ բրիտանացի զինվորներ են զոհվել: Ինչ վերաբերվում է անձամբ դեսպանին, ապա Քեթրին Լիչը ընդգծել է, որ անպայման կայցելի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, եթե հրավեր ստանա: