Բավ է պառակտվել
31-01-2019 20:32

Ինչի՞ կհանգեցնի Հայաստանի գյուղնախարարության լուծարումը, մեկնաբանում է գերատեսչության նախկին ղեկավարը

Նախկին նախարար, Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մեկնաբանել է նախարարության կազմալուծումը, որը նախատեսված է կառավարության կառուցվածքային բարեփոխումների շրջանակներում:

“Եթե նույն ծրագրերն ու նախաձեռնությունները իրականացվեն գյուղատնտեսության ոլորտում, ապա կարծում եմ, որ նախարարության “վերանվանումը” չպետք է զգալի ազդեցություն ունենա”, - ասել է Գևորգյանը:

Նա նշել է, որ լիահույս է, որ գյուղատնտեսությունն արդյունավետ կլինի և կշարունակի զարգանալ, և այդ փոփոխությունները բացասական ազդեցություն չեն ունենա:

Հայաստանի կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխությունների համաձայն, նախատեսվում է նվազեցնել նախարարությունների թիվը ներկայիս 17-ից մինչև 12: Կլուծարվի Սփյուռքի նախարարությունը, քննարկվում է տարբերակ, համաձայն որի Սփյուռքի հետ կապերը կկարգավորվեն փոխվարչապետի կողմից:

Նախատեսվում է ստեղծել Ենթակառուցվածքների և պետական գույքի նախարարություն, որը կվերահսկի տրանսպորտի, էներգետիկայի և պետական գույքի ոլորտները և կդառնա երկրի խոշորագույն գերատեսչություններից մեկը: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարություն:

Նախատեսվում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Գյուղատնտեսության նախարարության միաձուլումը, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմիավորվի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ: Մշակույթի, Սպորտի և երիտասարդության նախարարությունները կմտնեն Կրթության և գիտության նախարարության կազմի մեջ:

Որպես առանձին գերատեսչություններ կշարունակեն գործել Ֆինանսների, Արդարադատության, Առողջապահության և Բնապահպանության նախարարությունները։