Բավ է պառակտվել
31-08-2015 16:36

Կառավարությունը սահմանադրական փոփոխությունների նախագիծը կքննարկի ԱԺ-ի հետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկներին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Ինչպես նիստում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, նախագիծը վերաբերում է փոփոխվող Սահմանադրության վերաբերյալ գերատեսչությունների առաջարկություններին: «Առաջարկություններն ուղղված են Սահմանադրության նախագծի նորմերի իրավական որոշակիությանը, բովանդակության ճշգրտումներին, դրանց ավելի հստակ մեկնաբանման տեսանկյունից պարզ հստակեցումներին»,-ասաց Արսեն Մկրտչյանը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին հավելեց, որ իրենք երեկ շուրջ վեց ժամ ՀՀ կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարարի, ՀՀ փոխվարչապետի արդարադատության նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել են նախագծի շուրջ առաջարկները: Ըստ նրա՝ ուսումնասիրել են բոլոր գերատեսչությունների առաջարկները, և կան առաջարկություններ, որոնք արժանի են քննարկումների: «Այսօր ՀՀ նախագահի հետ պայմանավորվել եմ, որ ԱԺ-ի հետ կքննարկենք, որին նաև նախարարները կմասնակցեն, և կփորձենք ընդհանուր հայտարարի գալ, որից հետո ես կստորագրեմ ու կուղարկենք Ազգային ժողով»,- ասաց Հ. Աբրահամյանը: