Բավ է պառակտվել
15-06-2021 11:34

Ինչպե՞ս կընթանան Պուտինի ու Բայդենի բանակցությունները

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում իրավիճակը մոտ է կրիտիկականին, և երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը Ժնևում պետք է օգնի նրանց փոխըմբռնման հասնել որոշ հարցերի շուրջ, կարծում է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Դրա (հանդիպման) ընթացքում, նախագահների մեջ ձեռք կբերվի եթե ոչ համաձայնություն, ապա՝ փոխըմբռնում: Իհարկե, դա կազդի ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման վրա, որոնք այժմ գտնվում են փակուղում, իրավիճակը մոտ է կրիտիկականին, և այս համատեքստում ինչ-որ բան, իհարկե, պետք է արվի », - ասել է լրագրողներին նախագահի օգնականը:

Օրակարգի թեմաներ

Նախագահները կքննարկեն ինչպես Մոսկվային, այնպես էլ Վաշինգտոնին հուզող գրեթե բոլոր թեմաները, ներառյալ չլուծված երկկողմ խնդիրները, ռազմավարական կայունությունը և տարածաշրջանային հակամարտությունները, հայտնել է Ուշակովը։

«Գրեթե բոլոր թեմաները, որոնք հուզում են ինչպես մեզ, այնպես էլ ամերիկյան կողմին, արտացոլված են [բանակցությունների օրակարգի] համաձայնեցված տարբերակում», - ասալ է Կրեմլի ներկայացուցիչը:

Այս թեմաների շարքում են «ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման վիճակը և հեռանկարները, ռազմավարական կայունության հիմնական խնդիրները, տեղեկատվական անվտանգության խնդիրները, կիբերհանցագործությունների դեմ պայքարի խնդիրները»: «Իհարկե, կքննարկվեն նաև երկկողմ հարաբերությունների կոնկրետ չլուծված հարցեր», - ասել է Ուշակովը: Բացի այդ, կքննարկվեն «տնտեսական համագործակցության խնդիրները, կլիման, Արկտիկան և կորոնավիրուսին հակազդելու հարցեր»:

Նախագահի օգնականը պարզաբանել է, որ նախատեսվում է հանդիպմանը քննարկել մոտավորապես այս հերթականությամբ և այդ թեմաները, չնայած նախագահները «կարող են ամբողջությամբ փոխել [կանոնակարգը] և սկսել քննարկել ինչ-որ այլ հարց»:

Տարածաշրջանային օրակարգ

Վերջում կքննարկվեն տարածաշրջանային խնդիրները․ Մերձավոր Արևելքը, Սիրիան, Լիբիան, իրավիճակն իրանական միջուկային ծրագրի շուրջ, կարգավորումն Աֆղանստանում, Կորեական թերակղզին, Լեռնային Ղարաբաղը: Եվ, ըստ ամենայնի՝ Ուկրաինա:ն Միգուցե նաև որոշ այլ հարցեր, նախագահներն իրենց հայեցողությամբ կարող են անդրադառնալ ցանկացած թեմայի, ոչ ոք չի կարող զրկվել այդ իրավունքից, կքննարկվեն նաև հարցեր, որոնք նախապես համաձայնեցված չեն և նշված չեն օրակարգում», - ասել է Ուշակովը:

Նա առանձնահատուկ շեշտել է, որ Ռուսաստանի պատվիրակության կազմում են Սիրիայի կարգավորման հարցով նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը և նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը: «Այսինքն, մենք կարող ենք եզրակացնել, որ Ուկրաինան և Սիրիան կլինեն այն հարցերի շարքում, որոնց կանդրադառնան նախագահներն», - ասել է Ուշակովը:

Ինչպես ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը, քննարկման համար երկու կողմերի հետ համաձայնեցված բոլոր հարցերը «միանգամայն բնական» են: «Օրինակ՝ երկկողմ հարաբերությունների վիճակը և հեռանկարները. ցանկացած անձ, երրորդ դասարանցի հասկանում է, որ դա պետք է քննարկվի՝ հաշվի առնելով առկա ճգնաժամային իրավիճակը: Հասկանալի է նաև ռազմավարական կայունության հարցը», - ասել է Ուշակովն, ընդգծելով, որ դրանք առանցքային խնդիրներ են ոչ միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի, այլ ամբողջ աշխարհի համար:

Նախագահի օգնականը ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային խնդիրների կարևորության վրա, քանի որ «ճգնաժամերը բազմապատկվում և սրվում»:

Ուշակովի խոսքով՝ կողմերը «մանրակրկիտ աշխատանք» են իրականացրել գագաթնաժողովի օրակարգը պատրաստելիս: «Բնականաբար, կային տարաձայնություններ, անհամապատասխանություններ, բայց հետո մենք բավականին արագ հասանք ձևաչափի և քննարկվող թեմաների ընդհանուր ընկալմանը: Չէ որ դա ամենահեշտն է․ համաձայնեցնել թեմաները և պայմանավորվել մասնակիցների հարցում։ Մնացած ամենը շատ ավելի բարդ է, [բանակցությունների] բովանդակությունը շատ բարդ է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Գրավված դիվանագիտական սեփականություն

Ըստ Ուշակովի, երկկողմ հարաբերություններում կան շատ չլուծված խնդիրներ, այդ թվում՝ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի, այլ հարցերի վրաբերյալ, <...> ներառյալ այն, որ ամերիկացիներն աշխարհով մեկ «բռնում են» մերոնց [քաղաքացիներին]»: «2014 թվականից ի վեր ամերիկացիները շատ պատժամիջոցներ են ընդունել, բազմաթիվ տարատեսակ բոլորովին անհիմն քայլեր են ձեռնարկվել դիվանագիտական առաքելությունների աշխատանքի հետ կապված», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Այնտեղ, կարելի ասել, գողացել են մեր ունեցվածքը, որը պաշտոնապես սահմանված է եղել, կան պայմանավորվածություններ: Քննարկման շատ բան կա, այս ամենը կքննարկվի «Երկկողմ հարաբերությունների չլուծված խնդիրներ» խորագրի ներքո։ Եթե հաջողվի տեղից շարջել գոնե այդ հարցրեից մի քանիսն՝ արդեն լավ կլինի»,- շեշտել է Ուշակովը։

2017-ի սեպտեմբերի 2-ին, հակառուսական պատժամիջոցների շրջանակներում, ԱՄՆ իշխանությունները փակեցին Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում, առևտրային առաքելությունը Վաշինգտոնում և դրա մասնաճյուղը Նյու Յորքի: Առաջին երկու օբյեկտները հանդիսանում են Ռուսաստանի պետական սեփականություն և ունեն դիվանագիտական անձեռնմխելիություն, իսկ երրորդը Մոսկվան վարձակալում էր։ Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական ունեցվածքի բռնագրավումը գնահատեց որպես բացահայտ թշնամական գործողություն և կոչ արեց Միացյալ Նահանգներին անհապաղ վերադարձնել այդ օբյեկտները: 2018 թվականի մարտի 26-ին Վաշինգտոնը հայտարարեց Սիեթլում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության (վարձակալված տարածքներ), ինչպես նաև Գլխավոր հյուպատոսի նստավայրի (դիվանագիտական սեփականություն) փակման մասին:

Համատեղ մամլո ասուլիս

Ուշակովը հայտարարել է, որ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների համատեղ մամուլի ասուլիս անցկացնելու վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել:

«Նախապատրաստման ընթացքում համաձայնություն ձեռք չի բերվել համատեղ մամլո ասուլիս անցկացնելու վերաբերյալ: Եվ սրանով այս հանդիպումը տարբերվում է մյուսներից: Հիշում եք, Հելսինկիում Դոնալդ Թրամփի հետ մամլո ասուլիսը, որը բավականին հիշարժան է գնդակով և այլն վրա», - ասել է նա: Ուշակովը նաև նշել է, որ «նախկինում նախ և առաջ ամերիկյան կողմն ու Մոսկվայից ավելի ակտիվ դեռևս խորհրդային ժամանակներից կողմ էր արտահայտվում համատեղ խորհրդաժողովների անցկացմանը»: «Այս անգամ ձեռք է բերվել ըմբռնում, որ յուրաքանչյուր կողմը կկազմակերպի առանձին հաղորդակցություն մամուլի հետ», - հավելել է պետության ղեկավարի օգնականը:

«Գործնական լավատեսություն»

Ռուսաստանը և ԱՄՆ-ը հասկանում են երկկողմ հարաբերություններում փլատակների մաքրման անհրաժեշտությունը, այնպես որ երկու երկրների ղեկավարների ՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջիկա հանդիպմանը կարելի է նայել որոշակի գործնական լավատեսությամբ, ասել է Ուշակովը:

«Ես վստահ չեմ, որ [հունիսի 16-ին Ժնևի գագաթնաժողովում] որևէ պայմանավորվածություն ձեռք կբերվի: Տեսնենք, ես չգիտեմ: Ես այս հանդիպմանը նայում եմ գործնական լավատեսությամբ, բայց ոչ մեծ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

«Սա ընդամենն առաջին հանդիպումն է երկկողմ հարաբերություններում ստեղծված նման դժվար պայմաններում: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ ժամանակն է սկսել մաքրելու փլատակները», - շեշտել է ՌԴ նախագահի օգնականը:

Փոխզիջումներ և հեռանկարներ

Նրա խոսքով՝ ցանկացած պայմանավորվածություն, եթե հնարավոր լինի ձեռք բերել նմանը գագաթնաժողովում, «կունենա փոխզիջումային բնույթ» և օգտակար կլինի երկկողմ հարաբերությունների համար: «Եվ հետո արդեն մեր [վարչակազմերի] խնդիրն է, փորձագետների, արտաքին քաղաքականության և այլ գերատեսչությունների խնդիրն է` փորձել իրականացնել ոչ թե նույնիսկ համաձայնություններն, այլ ձեռք բերված որոշ ըմբռնումները և այն հանձնարարությունները, որոնք կտրվեն նախագահների բանակցությունների ընթացքում:. Հուսով եմ, որ դա կլինի», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ուշակովը ենթադրություններ չի անում, թե արդյոք Ժնևի գագաթնաժաողովում կքննարկվի Պուտինի և Բայդենի հաջորդ հանդիպման հարցը։ «Ես դա չգիտեմ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կանցնի նախագահների առաջին հանդիպումն», - ասել է նա: Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականը նշել է, որ «նախապատրաստական աշխատանքները բավականին հաջող են անցել» և «համաձայնեցվել է բավականին էական օրակարգ»:

Հռետորաբանության մասին

Ուշակովը չտվեց միանշանակ գնահատական, արդյո՞ք մեղմացել է ԱՄՆ հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ գագաթնաժողովի նախօրեին: «Ապրիլին ընդունվել են պատժամիջոցներ, իսկ այժմ միայն հունիսի սկիզբն է: Մեղմացե՞լ է [հռետորաբանությունը], թե՞ ոչ։ Ռազմավարական կայունության տեսանկյունից կարևորագույն պայմանագիրը [START-3] երկարաձգելու որոշումը դրական է: Միևնույն ժամանակ, կան նաև այլ մինուսներ․ նույն ռազմավարական ոլորտում , որոնք քաջ հայտնի են», - ասել է Ռուսաստանի ղեկավարի օգնականը:

Խոսելով ԱՄՆ նախկին նախագահների հետ Պուտինի հանդիպումների արդյունքների մասին ՝ Ուշակովը նշել է, որ ամերիկացիները հաճախ են լինում Խոսելով ԱՄՆ նախկին նախագահների հետ Պուտինի հանդիպումների արդյունքների մասին ՝ Ուշակովը նշել է, որ ամերիկացիները հաճախ չեն կատարում «այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախորդ վարչակազմի օրոք, հատկապես եթե այդ վարչակազմն ունի կուսակցական այլ գույն»: Նա հիշեցրել է, որ շատ հարցեր, որոնք բարձրաձայնվել են Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախորդ Նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումների ժամանակ «մնացել են օդում»:

Նեղ և ընդլայնված կազմով բանակցություններ

Նախագահները բանակցություններ կվարեն նախ նեղ, ապա ընդլայնված կազմով, իսկ դեմ առ դեմ շփման հնարավորությունը կախված է նրանց ցանկությունից, ասել է Ուշակովը:

Նա հաստատել է, որ Ռուսաստանի ղեկավարը նախատեսում է Ժնև մեկնել անմիջապես գագաթնաժողովի օրը՝ հունիսի 16-ին: «Ներկայումս նախատեսված է, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից: Առաջինը․ զրույց նեղ կազմով: Այնուհետև կլինեն բանակցություններ ընդլայնված կազմով, որոնք կունենան շարունակություն։ Այսինքն՝ նեղ կազմ, ապա ընդլայնված, հետո թեյի-սուրճի կարճ ընդմիջում, այնուհետև բանակցությունները կշարունակվեն», - ասել է Ուշակովը:

Նրա խոսքով, նեղ կազմով բանակցություններին կմասնակցեն արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենն, ինչպես նաև թարգմանիչները: Ընդլայնված կազմի հանդիպման ժամանակ կլինի սինխրոն թարգմանություն, հավելել է Ուշակովը:

Առանձնազրույց

Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է երկու ղեկավարների առանձնազրույցը, Ուշակովը նկատել է. «Ես չգիտեմ, թե ինչպես կորոշեն նախագահները, դա կախված է նրանցից»: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի, իսկ ավելի վաղ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումների ժամանակ եղել են առանձնազրույցներ: «Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք [այս անգամ] նախագահները կցանկանան առանձնանալ և իսկապես տետ ա տետ զրուցել՝ չգիտեմ, դա նրանցից է կախված», - մեկ անգամ ևս շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։

Առողջության պաշտպանություն

Պատասխանելով հակակովիդային միջոցառումների մասին հարցին՝ Ուշակովն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ գագաթնաժողովում անվտանգության գերլուրջ միջոցառումներ են ձեռնարկվում: «Նաև նախագահների առողջության պահպանման տեսանկյունից․ թե մենք, թե ամերիկացիները շատ լուրջ ենք դրան վերաբերվում», - ասաց նա:

Ուշակովը նշել է, որ բանակցությունները կընթանան բավականին փոքր սենյակում, և որ պատվիրակությունների նկատմամբ կա PCR թեստերի «պահանջ», սակայն չմանրամասնեց: Ըստ նրա, վերջին շրջանում ղեկավարները առկա հանդիմներ շատ չեն ունեցել, հետևաբար, բժշկական հարցերին մեծ ուշադրություն է դարձվում»:

Գագաթնաժողովի տևողության մասին

Ուշակովն ասել է, որ հանդիպումից հետո կողմերը յուրաքանչյուրն իր նախագահի համար կկազմակերպի մամլո ասուլիս, «որոնցով և կավարտվի գագաթնաժողովը»:

Նա դրական պատասխանեց հարցին, թե կա՞ բանակցությունների տևողության պլան, բայց այլ մանրամասներ չբացահայտեց։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կընթանա քննարկումը և ինչպես տրամադրված կլինեն նախագահները, որ խնդիրների քննարկումները եր նախատեսածից երկար կտևեն։ Հիմա հիմարություն կլիներ անգամ խոսել [գագաթնաժողովի տևողության մասին], բայց [ժամանակացույց] կա», - ասել է նախագահի օգնականը: