Բավ է պառակտվել
15-07-2022 10:27

Ինչպես է դա եղել, կամ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ու «ֆուտբոլային դիվանագիտությունը» ներսից

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը նախաձեռնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սկսվել է դեռևս 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում երկու փաստաթղթի՝ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրմամբ։

Այժմ դրանք անվանում են «մեռելածին», բայց 13 տարի առաջ համաշխարհային հանրությունը լավատեսություն էր դրսևորում, քաղաքագետներն ու փորձագետները խոսում էին համաշխարհային պատմական բեկման մասին և մերձավորարևելյան-հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական մեծ գործընթացի մեկնարկի ով՝ զգուշավոր, ով՝ պայծառ հեռանկարներ ուրվագծում, որի հիմքում Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային խաղի» դիվանագիտությանն էր։

«Նովոստի-Արմենիա»-ի թղթակիցն ներկա է եղել Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը և թուրքական Բուրսայում կայացած Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը։ Այժմ արդեն կարել է ասել, որ այդ ժամանակահատվածում այս խաղով էլ ամեն ինչ ավարտվեց։ Իսկ այն ժամանակ թվում էր, թե սա երկար ճանապարհի սկիզբն էր։ Չեղավ։ Այնուամենայնիվ, ներկայացնենք հաջորդականությամբ։

Ինչպես ամեն ինչ սկսվեց

2008 թվականի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ ժամանեց Երևան՝ դիտելու 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը։ Խաղի ավարտից հետո Թուրքիայի ղեկավարը հայ գործընկերոջը հրավիրեց ներկա գտնվելու 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Թուրքիայում կայանալիք պատասխան խաղին։

2009 թվականի հոկտեմբերի 1-7-ը Սերժ Սարգսյանը մեկնեց համահայկական մեծ շրջագայության։ Պատմության մեջ առաջին անգամ հայկական պետության ղեկավարն այցելեց սփյուռքի գլխավոր կենտրոններ՝ Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ, Դոնի Ռոստով, հայրենակիցների հետ քննարկելու հայ-թուրքական երկխոսությունն ու ազգային կարևորություն ունեցող հարցեր։

2009 թվականի հոկտեմբերի 10-ին մի խումբ հայ լրագրողներ ժամանեցին գողտրիկ Ցյուրիխ։ Երևանի օդանավակայանում Շվեյցարիա թռչելուց առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը սուրճի սեղանի շուրջ մանրամասն տեղակացրեց լրագրողներին նրբությունների մասին։ Սա հասկանալի է, քանի որ «պատմական» արձանագրությունների ստորագրման մոտալուտ ֆոնին մի հարթակում պետք է հանդիպեին Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի մամուլի ներկայացուցիչները։ ԱԳՆ-ն անհրաժեշտ համարեց տալ բոլոր անհրաժեշտ պարզաբանումները։ Չեմ ասի, որ նյարդայնանում էինք, բայց որոշակի լարվածություն կար։

Ի դեպ, տարանցիկ Պրահայում պարզվեց որ ոչ ոք Շենգենյան վիզա չունի։ Այն տրամադրեցին հենց Պրահայի օդանավակայանում, անգամ առանց լուսանկարի՝ ընդամենը մի երկու օրվա կնիք։ Այդ պատճառով անգամ ուշացվեց դեպի Ցյուրիխ չվերթը։

Հաճելի քաղաք Ցյուրիխը

Ցյուրիխի համալսարանի շենքը շատ գեղեցիկ է։ Այս միտքը գլխումս հընթացս անցավ: Մենք արդեն մի փոքր ուշանում էինք ստորագրման արարողությունից՝ ինչպես պարզվեց՝ մթնոլորտային հայկական ռեստորանում համեղ լազանյա ուտելուց հետո։ «Բարի ճանապարհ»,- հայերենով բղավեց մեր հետևից ու ձեռքը թափահարեց հաստատության տերը։

Համալսարանի մուտքի դիմաց փոքրիկ էքսպոզիցիա էր տեղադրվել։ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի ցեղասպանության ժամանակ հայերի ջարդերի խոսուն լուսանկարներ, «Ո՛չ արձանագրություններին» պաստառներ։ Մարդիկ քիչ էին, մարդիկ լուռ նայում էին մեր հետևից։

Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի միջանցքներում եռուզեռ էր, հիշեցի հայտնի «ձիեր, մարդիկ իրար խառնված» («смешались в кучу кони, люди»)։ Այդ օրն արձանագրությունների ստորագրման փաստն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր, հեռարձակումը կատարելու էին 70 հեռուստաընկերություն։

Ստորագրոմը հարցականի տա՞կ է

Ծանոթացանք մեր գործընկերների հետ, գնացինք մեծ ամֆիթատրոնի դահլիճ, որը սարքավորված էր որպես մամուլի կենտրոն՝ առցանց հեռարձակման էկրանով։ Ու ձգվեցին սպասումի րոպեները, հետո՝ ժամերը։ Բոլոր պատվիրակություններն արդեն ժամանել են, սպասում էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։ Իսկ նրանք չկային։

Արձանագրությունների ստորագրումը նախատեսված էր Երևանի ժամանակով ժամը 20.00-ին, ավելի ուշ այն տեղափոխվեց 23.00-ին։ Մեր խմբագրությունից սկսեցին զանգահարել, հարցնել. «Ի՞նչ է կատարվում ձեզ մոտ, տեղեկատվական պատկերը «սառել է» մեր էկրանին, խաթարու՞մ է, թե՞ խնդիրներ կան»:

«Հրաժարվում է ստորագրել», «Համոզում են, չի համաձայնվում», «Ամեն ինչ կարող է տապալվել վերջին պահին», - լուրերը միջանցահովիկների նման սկսեցին տարածվել միջանցքներով։

Ամերիկացիներից տեղեկություններ էին արտահոսել, որ արձանագրությունների ստորագրումը ձգձգվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եզրափակիչ ելույթի մի շարք կետերի հետ Հայաստանի անհամաձայնության պատճառով։

«Մենք օգնում ենք երկու կողմերին համաձայնության գալ ստորագրվելիք փաստաթղթերի շուրջ»,- ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Յան Քելլին ցիտեց New York Times-ը։

Միևնույն ժամանակ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին «շեփորահարել», թե Հայաստանը տապալել է փաստաթղթերի ստորագրումը։

Գալոններով սուրճ և լիտրերով հանքային ջուր էր խմվել, ծխախոտի գրեթե ողջ պաշարը ծխվել էր։ Աննկատելիորեն փոխեց մամուլի ներկայացուցիչների միջև շփման տոնը։ Հուզախառն ու ամբարտավան մեզ մոտեցավ թուրք լրագրոհուղին․ «Ո՞ւր է ձեր արտգործնախարարը» («Where is your foreign minister?!»): Հրահանգն աշխատեց՝ նրան «սառեցրեցին» ընդհանուր արտահայտություններով։

Արձանագրություններ ստորագրվեցի՛ն

Եվ վերջապես, էկրանին երեք ժամ սառած ազդերիզին փոխարինեց ընդհանուր կադրը․ թղթապանակներով սեղան (խոսափողներ չկան, նկատեցինք մենք՝ սպասելով մամուլի համար խոստացված հայտարարություններին)։ Եվ աշխարհի բոլոր ծայրերով տարածվեց՝ Հայաստանն ու Թուրքիան Ցյուրիխում ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման արձանագրությունները։

Փաստաթղթերը ստորագրել էին երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Հիլարի Քլինթոնի և Բեռնար Քուշների, ինչպես նաև ընդհանուր քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Խավիեր Սոլանի ներկայությամբ։

Նալբանդյանի չկայացած ճեպազրույցը

Եվ հանկարծ ամեն ինչ ավարտվեց․ Ո՛չ լրատվամիջոցների համար հայտարարություն, ո՛չ Նալբանդյանի կողմից լրագրողներին խոստացված մեկնաբանություն։ Միջանցքները մի ակնթարթում ամայացան։ Մեզ՝ հայկական մամուլին, ԱԳՆ մամուլի ծառայությունից ասացին սպասել, սակայն չհստակեցրին, թե որքան և որտեղ։

Մենք դուրս եկանք շենքից։ Գիշերային քաղաքը մեզ դիմավորեց անձրևով լվացված բացարձակապես ամայի փողոցներով, միայն հեռվում ծնգխնգացող դատարկ տրամվայ և ... ավտոմատավորներ: Չգիտեմ, թե անվտանգության որ ստորաբաժանում էր, բայց մեզ հրամայեցին հեռանալ։ «Schnell, schnell». Ոչ կոպիտ, բայց հաստատակամորեն ավտոմատներով ցույց տվեցին` գնացեք այստեղից։ «Կարծես գետտո լինի», - մտածեցի հանկարծ:

Ավելի ուշ ԱԳՆ պաշտոնյաների հաղորդագրություններից հայտնի դարձավ, որ Դավութօղլուի հայտարարությունը հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումներ էր պարունակում։ Ուստի որոշվեց, որ ստորագրումից հետո հայտարարություններ չեն լինի։ Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին էր։

Հայ լրագրողներին հաջորդ օրը վաղ առավոտյան Նալբանդյանի ճեպազրույցն էր խոստացվել։ Բայց դա էլ չկայացավ, ստիպված էինք բավարարվել ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությամբ։ Մենք այլ ելք չունեինք, քան զմայլվել Ցյուրիխի տեսարաններով, զբոսնել առափով և հանգիստ քնաթաթախ նրբանցքներով՝ սպասելով դեպի Երևան թռիչքին:

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպում

Իսկ մի քանի օր անց, 2009թ․հոկտեմբերի 14-ին՝ Բուրսա։ Հայաստան-Թուրքիա խաղ։ Միջոցառումը լուսաբանում էին 400 տեղական և միջազգային լրատվամիջոցներ, 12 հեռուստաալիք ուղիղ հեռարձակում էին հանդիպումը։ Հայ ֆուտբոլասերներին տրամադրվել է 1000 տեղանոց տրիբունա՝ անմիջապես նախագահականի դիմաց։ Բուրսայի քաղաքային իշխանությունները հույս ունեին, որ ֆորսմաժորային հանգամանքներ չեն առաջանա։ Ավաղ, եղան էքսցեսներ։

Հայ լրագրողները «Ալմիրա» հյուրանոցից, որտեղ կայացել էր նախագահներ Սարգսյանի ու Գյուլի հանդիպումը ԶԼՄ-ների, պաշտոնյաների և հետաքրքրասեր անցորդների հսկայական բազմության ներկայությամբ, երկու ավտոբուսով ուղևորվեցին Աթաթուրքի անվան մարզադաշտ: Եվ երբ մենք, որ ժամանել էինք առաջին ավտոբուսով, սարսափելի ամբոխի մեջ, փորձում էին կազմակերպիչներից բեյջեր ստանալ՝ տրիբունա բարձրանալու համար,ժամանեց երկրորդ ավտոբուսը, և մենք գործընկերներից իմացանք, որ դեպի մարզադաշտ ճանապարհին ավտոբուսը քարկոծվել էր։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։

Միևնույն ժամանակ, ձեռնարկվել էին անվտանգության լուրջ միջոցառումներ։ Մարզադաշտն ու նախագահականի մուտքը շրջափակված էին սաղավարտներով, մահակներով ու զենքերով ոստիկանների խիտ օղակով, մարզադաշտում հերթապահում էին հրշեջ ու շտապօգնության մեքենաները։ Արգելվել էր մարզադաշտում և դրա շրջակայքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ, կամ որպես սադրիչ մեկնաբանվող պաստառների, կարգախոսների և վահանակների տեղադրումը։ Հովանոցներով երկրպագուներին թույլ չէին տալիս բարձրանալ տրիբունա:

Հանդիպումը մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սարգսյանի և Գյուլի, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ներկայությամբ։ Եվ թուրք երկրպագուները, որանք Գյուլի գլխավորությամբ երգում էին իրենց երկրի օրհներգը, բացահայտ եռանդով սուլում էին Հայաստանի օրհներգի ժամանակ։ Խաղն ավարտվեց թուրքերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Ի դեպ, նույն արդյունքով ավարտվեց 2008 թվականի սեպտեմբերի երևանյան հանդիպումը։

Ինչո՞վ ավարտվեց «ֆուտբոլային դիվանագիտությունը».

Չնայած ուշ ժամին, Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց լրագրողների հետ, ասելով, որ հայ-թուրքական արձանագրությունները «կբացեն այդ փակ դուռը, որը երկար տարիներ բաժանում է երկու ժողովուրդներին և հնարավորություն կտան դնելու երկու երկրների հարաբերությունների զարգացման հիմքերը»։

«Փորձը ցույց է տալիս, որ ֆուտբոլը կարող է լինել ոչ միայն սպորտային իրադարձություն, այն կարող է այլ հնչողություն ունենալ»,- ասաց Նալբանդյանը։ Բայց նրա խոսքերը մարգարեական չեղան։

Ցյուրիխում ստորագրված «Դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց վավերացման գործընթացն՝ իր գործողությունները բացատրելով նրանով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը։

«Խաղաղության դարաշրջանի» սկի՞զբ

13 տարի անց հայ-թուրքական երկխոսությունը թևակոխել է նոր փուլ. Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի աշնանը արցախյան 44-օրյա պատերազմից հետո սկսեց ակտիվորեն քարոզել տարածաշրջանում այսպես կոչված «խաղաղության դարաշրջան» ձևավորելու գաղափարը, և այս տրամաբանությամբ արդեն գործնական քայլեր են արվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։

Այսես, երկու երկրները նշանակել են երկկողմ հարաբերությունների կարգավորման իրենց հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն չորս հանդիպում են անցկացրել։ Վերջին հանդիպման արդյունքում (2022թ. հուլիսի 1-ին Վիեննայում) կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորություն համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև օդային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու շուրջ և որոշում է կայացվել սկսել այս ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները։

Հաջորդիվ՝ ավելի հետաքրքիր. Փաշինյանը հուլիսի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան Կուրբան Բայրամի, իսկ վերջինս էլ իր հերթին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ինչպե՞ս է հայ հասարակությունը վերաբերվում Թուրքիայի հետ մերձեցման գաղափարին։ Հարցումների համաձայն՝ Հայաստանում հարցվածների 68%-ը դեմ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը և առանց նախապայմանների սահմանների բացմանը։ Ընդհանուր առմամբ միայն մոտ 26%-ն է դրական վերաբերվում այս քայլին։

Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 24-ին, սակայն մինչ օրս երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չեն հաստատվել։ 1993 թվականին Թուրքիան միակողմանի փակեց Հայաստանի հետ իր օդային և ցամաքային սահմանները։ Օդային սահմանը բացվեց 1995 թվականին միջազգային հանրության ճնշման ներքո։ Ցամաքային սահմանը բացելու և դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու համար Անկարան մի շարք նախապայմաններ է առաջադրում, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մերժումը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հօգուտ Ադրբեջանի։

 

Նյութը վերցված է «Նովոստի Արմենիա» ռեսուրսից

Հեղինակ՝ Ելենա Դավիդյան
Թարգմանություն՝ Gisher.news