Բավ է պառակտվել
09-09-2019 16:37

«Ո՞նց կարող ենք հաշվի չառնել ժողովրդի կարծիքը, և հանքը շահագործեն»․Ծառուկյանը Ամուսարի մասին

Ամենակարևոր խնդիրն Ամուլսարի հարցում հետևյալն է՝ պետք է լսել ժողովրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը.
«Ժողովուրդը համաձայն կլինի՝ հանքը կբացեն, չի լինի՝ թող չբացեն: Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է, ո՞նց կարելի է ժողովրդին հաշվի չառնել, մենք ասում ենք՝ իշխանությունը ժողովուրդն է, պետք է ներկայացնել ժողովրդին, ասել՝ երբ կլինի համաձայնությունը, նոր շահագործել»:
Ծառուկյանը նշեց,որ այսօր իշխանությունը կանգնած է լուրջ փաստի առաջ, դրա համար պետք է լիարժեք ուսումնասիրություն կատարվի, ժողովրդին ներկայացվի, ժողովուրդն էլ համաձայնության գա»,- ասաց նա։ Ըստ Ծառուկյանի՝ իր պատգամավորները պետք է ժողովրդի կողքին լինեն՝ ժողովրդին պաշտպանելու համար։
Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե հաշվի չառնվի ժողովրդի կարծիքը, և հանքը շահագործեն:
«Լավ բան չի լինի: Ժողովրդի կարծիքը ո՞նց կարանք հաշվի չառնենք»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինքը պատրա՞ստ է իր հանքերից հրաժարվել, փակել դրանք՝ հանուն ՀՀ քաղաքացու առողջության․ «Դուք դրանում երբևէ չկասկածեք։ Եթե այսօր դուք կարող եք լրագրողական խմբով գնալ, մենք ունենք երկու հանքարդյունաբերություն։ Մեկը Արարատի ցեմենտի զավոդն է, մյուսն էլ Մղարթի գործարանն ա։ Եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, ինչ-որ դեմ ըլնի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, դուք դրանում չկասկածեք, չի աշխատի։ Եթե դա ժողովրդին խանգարում ա, իմ կառավարիչները չեն կարողանում ժողովրդին բացատրեն․․․ մեր Մղարթի ոսկու հանքը արդեն յոթ տարի չի աշխատում, ուսումնասիրվում է։ Եվ մեր մոտ ցիանիդ չի օգտագործվում, իսկ ցիանիդը թունավոր է, եղել են դեպքեր, երբ մարդիկ ու կենդանիներ մահացել են։ Մեզ մոտ մի հատ ջրով լվացման պրոցես ա կատարվում։ Բայց եթե ես իմանամ, որ դա վտանգ ա մեր ժողովրդին, բնությանը․․․»,–ասաց Գագիկ Ծառուկյանը։

 

Արմինե Գևորգյան