Բավ է պառակտվել
04-10-2020 19:22

Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ում: Օլանդը մասնակցել է Արցախի պաշտպանության հավաքին ակցիային

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին, նույնիսկ՝ ամբողջ աշխարհին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին ասել է Ֆրանսիայի 24-րդ նախագահ Ֆրանսուա Օլանդն՝ ի պաշտպանություն Արցախի Ալֆորվիլում կայացած ցույցի ժամանակ:

«Երկար տարիներ շփման գծում եղել են միջադեպեր, որոնք շատ մարդկանց մահվան պատճառ են դարձել: Բայց այսօր մենք բախվում ենք ոչ թե շփման գծում առկա հակամարտության, այլ ավելի լուրջ իրադարձության հետ, մենք կանգնած ենք պատերազմի առջև: Այո, իրական պատերազմ է սկսվել Ադրբեջանի կողմից, բայց այն կարող է շարունակվել Թուրքիայի աջակցությամբ: Բացի զենքից, Թուրքիան Սիրիայից և Լիբիայից վարձկաններ է ուղարկում Ադրբեջան: Այսօր իրավիճակն ավելի է սրվել, զոհ են դարձել խաղաղ բնակիչները: Սա պարզապես սրացում չէ, դա ամբողջ Կովկասի ապակայունացումն է», - ասել է Օլանդը:

Ըստ Ֆրանսիայի 24-րդ նախագահի, իր երկիրը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հատուկ պատասխանատվություն է կրում և պետք է շարունակի կրել: «Եվրախորհուրդը պետք է բանաձև ընդունի կողմերին հրադադարի ռեժիմը պարտադրելու մասին, բայց նաև պետք է քայլեր ձեռնարկվեն Թուրքիայի դեմ, քանի որ Թուրքիայի ամբողջ ռազմավարությունն է պատճառը, որ այսօր իրավիճակն այսպիսին է», - ասաց Օլանդը:

Օլանդը չի հասկանում, թե ինչպես ՆԱՏՕ-ն կարող է թույլ տալ, որ իր անդամներից մեկը ոտնձգություն կատարի Հունաստանի նկատմամբ Միջերկրական ծովում, գրավի Սիրիայի տարածքները, հարձակվի քրդերի վրա, ինչպես է ՆԱՏՕ-ն հանդուրժում Թուրքիայի ներխուժումը Կովկաս և այնտեղ ռազմական գործողությունների հրահրումը: «Մի խոսքով, այսօր նա Հայաստանում է, Ղարաբաղում, բայց վաղը նա կարող է լինել Բալկաններում, եթե մենք ոչինչ չանենք: Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ում ՝ դաշինքում, որը հիմնված է ազատության և ժողովրդավարության սկզբունքների վրա: Եկել է պատասխանատվության պահը: Նա եկել է Եվրոպա: Եվրոպայում շանտաժ չի կարող լինել»:

Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը ուղիղ հեռարձակել է հավաքն իր ֆեյսբուքյան էջում: