Բավ է պառակտվել
01-09-2020 09:14

Ինչ պլաններ ունի Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյանը նպատակ չունի առաջիկայում զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, այդ մասին տեղեկանում ենք «Ժողովուրդ» օրաթերթից:

Թերթը գրում է չնայած այն բանին, որ վերջերս ասուլիսով է հանդես եկել ու մի քանի հանդիպումներ ունեցել ՀՀԿ-ական երիտթևի անդամների հետ: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը ցանկություն չունի նոր իշխանությունների հետ հարաբերությունները փչացնել ու առավել լարել իր դեմ։ Նրա այս պահվածքը նկատվեց հատկապես Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներին վերաբերող ասուլիսի ժամանակ: Ու չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանը երբեմն-երբեմն հանդիպումներ է ունենում նաև իր թիմակիցների կամ անհատների հետ, այնուամենայնիվ, իր համար էլ պարզ է, որ իր կամ իր մերձավորների դեմքով քաղաքական պայքարը դատապարտված է տապալման։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստացած տեղեկությունները ճշտել Սերգ Սարգսյանի գրասենյակի մամուլի պատասխանատու Մերի Հարությունյանից, սակայն վերջինս կտրականապես օրաթերթի հեռախոսազանգերին չի պատասխանել::