Բավ է պառակտվել
29-08-2019 14:45

Որո՞նք են ՀՀ-ի քաղաքականության հիմնարար սկզբուքները

ԱԺ-ում առավոտից տեղի է ունենում ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում կազմակերպված հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ:
Ելույթ ունենալով ԱԺ –ի ամբիոնից՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է,որ ամենամյա հանդիպումն այս անգամ նոր ձեւաչափով է անցկացվում եւ առաջինն է երկրում թավշյա հեղափոխությունից հետո:
Նախարարը նշել է,որ հանդիպումը հնարավորություն է տալիս հստակեցնելու նպատակները, առաջնահերթությունները, արտաքին քաղաքականության սկզբունքները եւ այն իրականացնելու առավել արդյունավետ ուղիները:
<<Այս համաժողովի ընթացքում մենք հստակ ամրագրեցինք ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնց կիրառմամբ մենք պետք է միջազգային ասպարեզում հետապնդենք Հայաստանի և հայ ժողովրդի արժեքներն ու շահերը: Այդ սկզբունքներն են՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն»,- ասել է ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ կարևոր է պատգամավորների հետ բաց և անկաշկանդ քննարկումը բոլորին հուզող հարցերի շուրջ:
ԱԳ նախարարը չհամաձայնվեց, որ արժեքների վրա կառուցված քաղաքականությունն անհեռատես է: Հայաստանի դեպքում հակասություններ չկան արժեքների եւ շահերի միջեւ, շեշտեց Մնացականյանը:
ԱԳ նախարարը հատուկ կարեւորեց խորհրդարանական դիվանագիտությունը եւ ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, ՀԱՊԿ ԽՎ-ի, Եվրանեսթի, մյուս բոլոր խորհրդարանական կառույցների հետ համագործակցությունը:
Նշենք,որ համաժողովի շրջանակում նախատեսված են ձեռներեցների եւ գինեգործների հետ դեսպանների հանդիպումներ: Դիվանագետները վաղը կայցելեն Գյումրի եւ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ կհանդիպեն մարզի ձեռներեցների հետ, որպեսզի ավելի լավ հասկանան մարզերի հնարավորությունները եւ թե ԱԳՆ-ն ինչպես կարող է օգնել մարզերի զարգացմանը: Համաժողովի վերջին 2 օրերին դիվանագետները կայցելեն Արցախ:

 

Արմինե Գևորգյան