Բավ է պառակտվել
22-07-2023 13:55

Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը. ԱԳ նախարար

Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Այս մասին Twitter-ում գրել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Մելանի Ջոլին։

«Այդ պատճառով մենք մեծացրել ենք մեր ներկայացվածությունը տարածաշրջանում։ Տեղեկացնում ենք, որ Կանադան կմասնակցի ԵՄ առաքելությանը Հայաստանում»,- նշել է նախարարը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կիսվել է Ջոլիի թվիթով՝ բարձր գնահատելով Կանադայի իշխանությունների այս որոշումը։

«Մենք անկեղծորեն բարձր ենք գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում` հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքներին հավատարմության ընդհանրության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար»,- գրել է Միրզոյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադան նյութական օգնություն կտրամադրի Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը (EUMA): Օգնության հասցեատերը կլինի Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակությունը։

Կանադայի վարչապետը Արամ Առաջինի հետ քննարկել է ղարաբաղյան հարցը
The Washington Post-ը հայտնում է, որ եվրոպական հետախուզական ծառայությունները ստացել են փաստաթուղթ, որը պարունակում է Ռուսաստանի կոշտ բանակցային պահանջները։
Թրամփն ասել է, որ Զելենսկին նախկինում կարծես թե չէր ցանկանում խաղաղություն փնտրել Ուկրաինայում, բայց այժմ փոխել է իր դիրքորոշումը և համաձայնել է.
Պուտինն ասել է, որ հիմնական նպատակը թշնամուն հնարավորինս արագ վերջնական պարտություն կրելն է
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է «հրադադար երկնքում և ծովում» հաստատել, ինչպես նաև ափսոսանք հայտնել Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ.