Բավ է պառակտվել
29-04-2014 09:47

Կանադան պատժամիջոցներ է սահմանել 9 ռուսաստանցու և 2 ռուսական բանկերի դեմ

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երկիրը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել 9 ռուսաստանցու և ռուսական երկու բանկերի դեմ: Ըստ պատժամիջոցների արգելվել է այդ ռուսաստանցիների մուտքը Կանադա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: «Ուկրաինայի անօրինական շրջափակումը և Ռուսաստանի ռազմական ագրեսիան շարունակվում են», - պատժամիջոցների սահմանումն է հիմնավորել Կանդայի վարչապետը: Կանադայի պատժամիջոցների ցուցակում այն անձինք են, «որոնք պատասխանատու են այդ ճգնաժամի համար», նրանք են` Վյաչեսլավ Վոլոդինը` Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Դմիտրի Կոզակը` ՌԴ կառավարության փոխվարչապետ, Ալեքսեյ Պուշկովը` Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ, Ալեքսանդր Բաբակովը` ռուսական պաշտպանական արդյունաբերական համալիրի զարգացման կազմակերպման Պետդումայի իրավական հանձնաժողովի նախագահ, Օլեգ Բելավանցեւը` Ղրիմում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, Եվգենի Մուրովը` Պաշտպանության դաշնային ծառայության պետ, Վլադիմիր Ժիրինովսկին` ՌԼԴԿ-ի առաջնորդ, Արկադի Ռոտենբերգը`գործարար, Բորիս Ռոտենբերգը` գործարար: Իսկ նշված ռուսական երկու բանկերը, որոնց դեմ Կանադան պատժամիջոցներ է սահմանել, «Էքսպոբանկն» ու «Ռոսէներգոբանկն» են։