Բավ է պառակտվել
05-12-2018 15:57

ՀՀԿ թեկնածու Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ ցուցմունք տալու համար

Հայաստանի ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Դավիթ Շահնազարյանը չորեքշաբթի օրը հրավիրվել է գերատեսչություն՝ ցուցմունք տալու համար։

Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 27-ին “Հայելի” ակումբում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում նա մեկնաբանել է “Իմ քայլը” դաշինքի թեկնածու Սասուն Միքայելյանի արված հայտարարությունը։

Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ “մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, և ես չեմ վախենում ասել, որ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը”։

Ի պատասխան՝ Դավիթ Շահնազարյանն ասել է, որ “այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը”։

Ինչպես նշվել է ԱԱԾ հաղորդագրության մեջ, դրանով Դավիթ Շահնազարյանն, ըստ էության մեղադրել է ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ:
Այս մեղադրանքը Շահնազարյանը կրկնել է նաև դեկտեմբերի 4-ին նույն ակումբում կայացած իր հերթական ասուլիսին, որի ժամանակ, չներկայացնելով հնչեցված մեղադրանքը հաստատող կոնկրետ փաստեր կամ ապացույցներ, ասել է, որ “այսօր ես ձեզ ներկայացնում եմ ոչ բոլոր փաստերը, որոնք ապացուցում են գործող ռեժիմի հակաարցախյան քաղաքականությունը։ Դեռևս շատ բան կա”։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն ազգային անվտանգության ռազմավարության՝ Հայաստանը հանդիսանում է Արցախի բնակչության անվտանգության երաշխավոր, և նկատի ունենալով, որ 27.11.2018թ. և 04.12.2018թ. տեղի ունեցած ասուլիսներում Դավիթ Շահնազարյանի հնչեցված հայտարարություններում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր (Հայաստանի քաղաքացու կողմից թշնամական գործունեություն իրականացնելն ի վնաս ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության), նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով՝ քրեական դատավարության օրենսգրքի 176-177-րդ հոդվածների (Քրեական գործ հարուցելու պատճառ, այլ անձի հայտարարություն) կարգով հայտարարությունը դիտվել է որպես հաղորդում առանձնապես ծանր հանցագործության մասին։

Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով հայտարարությունը քննարկվում է Հայաստանի ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում։ Ստուգվում են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը:

Այս կապակցոթյամբ Դավիթ Շահնազարյանը գրությամբ դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ԱԱԾ ՝ բացատրություն տալու և իր հայտարարությունը հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու համար:

“Միաժամանակ, առաջարկում ենք՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն Դավիթ Շահնազարյանի կողմից հայտնած վերոհիշյալ հնարավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն, ներկայանան ՀՀ ԱԱԾ”,-նշվել է հաղորդագրության մեջ:

Քննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելուց հետո: