Բավ է պառակտվել
03-02-2022 20:38

Հայաստանի նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը դուրս է եկել Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունից

Հայաստանի նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը դուրս է եկել Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից։

«Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսը ստացել է ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի դիմումը՝ Հայ Ազգային Կոնգրեսին իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով։ Հայ Ազգային Կոնգրեսը բավարարել է դիմումատուի խնդրանքը», - նշված է կուսակցության հայտարարությունում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Խաչատրյանը նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր ՀԱԿ-ի նախկին գործընկերների հետ դիրքորոշումների տարբերությունների մասին։