Բավ է պառակտվել
20-09-2019 13:37

ԱՄՆ նախագահի թեկնածուն կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախկին փոխնախագահ և նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը նամակ է ուղարկել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ (ANCA), հայտարարելով, որ ԱՄՆ պետք է մեկընդմիշտ հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նամակը հրապարակվել է ANCA-ի կայքում։ “Միացյալ նահանգները պետք է մեկընդմիշտ հաստատեն մեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք բնաջնջման այդ սարսափազդու և համակարգված արշավի մասին, որի հետևանքով զոհվել է 1,5 մլն հայ տղամարդ, կին և երեխա, ինչպես նաև 2 մլն հայի զանգվածային տեղահանության մասին: Եթե մենք ամբողջությամբ չենք ճանաչում, չենք հիշում և մեր երեխաներին չենք սովորեցնում Ցեղասպանության մասին, «այլևս երբեք» արտահայտությունը կորցնում է իր նշանակությունը”,- նշված է Բայդենի նամակում: Նրա խոսքով՝ ցեղասպանության փաստը ճանաչելու անընդունակությունը միայն բացում է ապագա զանգվածային չարագործությունների ճանապարհը։
1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։