Բավ է պառակտվել
21-04-2015 09:11

ԱՄՆ նախագահի թեկնածուն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել

Ամերիկացի հանրապետական սենատոր Թեդ Քրուզը, ով մտադիր է 2016 թվականին պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշանավորել է հայերի, ասորիների և այլ քրիստոնյա ժողովուրդների կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբը:Սենատորի հայտարարությունը հնչել է Տեխասում` «Օսթինի խաղաղության երթի և հավաքի» ժամանակ, որը կազմակերպել էր Տեխասի` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովը: