Բավ է պառակտվել
18-08-2018 11:32

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան


Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այցի շրջանակներում կկայանան երկկողմ հարաբերություններին նվիրված բարձր մակարդակի քննարկումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հանդիպման և բանակցությունների արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը նախատեսում է հանդիպում ունենա լ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։