Բավ է պառակտվել
24-08-2018 16:00

Գերմանիայի կանցլերը Հայաստանում. ինչպես աջակցել հայերին՝ չհրահրելով Մոսկվային

Այսօր, օգոստոսի 24-ին՝ Հարավային Կովկաս իր այցի շրջանակներում, Հայաստան է ժամանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նախօրեին նա այցելել էր Վրաստան, իսկ վաղը՝ օգոստոսի 25-ին մեկնելու է Ադրբեջան:
"Զվարթնոց" օդանավակայանում կանցլերին դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մերկելն արդեն այցելել է "Ծիծեռնակաբերդ" հուշահամալիրը՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետև կայանալու են Փաշինյան-Մերկել բանակցությունները, որոնց արդյունքները քաղաքական գործիչները կներկայացնեն մամլո ասուլիսի ժամանակ: Այցի շրջանակներում ԳԴՀ կանցլերը կհանդիպի նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Այցը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել Բաքվի և Բեռլինի միջև.Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են մուտքի արտոնագիր տալ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամ, Մերկելի կուսակից, Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին: Բանն այն է, որ Վայլերն՝ առանց Բաքվի թույլատվության 2014 և 2016 թթ.-ին այցելել էր Լեռնային Ղարաբաղ և հայտնվել "սև ցուցակում": Այսպիսով, Վրաստան և Հայաստան այցելելություններից հետո Վայլերը ստիպված կլինի լքել կանցլերի ինքնաթիռը:
"Ադրբեջանը հաճույքով ներկայացնում է իրեն որպես ժողովրդավարական երկիր: Ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորի դեմ նման գործողությունները ժողովրդավարության հետ կապ չունեն", - ասել է Վեյլերը: DW-ին տրված իր հարցազրույցի մեջ պատգամավորը ասել է, որ վիճելի տարածքները հայկական կողմից այցելելուց հետո նա բազմիցս առաջարկել է հակամարտության գիծը դիտարկել նաև Ադրբեջանի կողմից: Բաքվի իշխանություններն՝ ուռճացնելով այս պատմությունն ինքներն իրենց են վնաս հասցրել, համարում է պատգամավորը:
Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մայիս Մայիլյանը հրավերք է ուղարկել Ալբերտ Վայլերին կրկին այցելել Արցախ ցանկացած իրեն հարմար ժամանակ:
Չնայած Վայլերի հետ տհաճ միջադեպին՝ Մերկելի չի հրաժարվել Բաքու իր այցից: Ըստ Reuters գործակալության տեղեկությունների, կանցլերն Ադրբեջան է մեկնում գազի մատակարարման շուրջ բանակցություններ վարելու նպատակով, ինչն այսօր՝ երբ Միացյալ նահանգները դեմ են հանդես գալիս Ռուսաստանից գազամատակարարման համար "Հյուսիսային հոսք - 2" գազատարի կառուցմանը, առավել հրատապ է:
Ինչ վերաբերում է Հայաստանում բանակցություններին՝ բեռլինյան "Գիտություն և քաղաքականություն" հիմնադրամի փորձագետ Ուվե Հելբախը համարում է, որ Գերմանիան պետք է ազդակ ուղարկի երկրին , որ "մենք մԵծ ուշադրությամբ հետևում ենք սկսված փոփոխությունների գործընթացին, քանի որ դրանք հստակ ուղղված են դեպի եվրոպական նորմերը": Նրա խոսքերով՝ Մերկելի առաջ շատ բարդ խնդիր է կանգնած. լիովին աջակցել հայերի ուղղվածությունը դեպի եվրոպական արժեքներ՝ առանց Մոսկվային հրահրելու:
Ինչպես հայտարարել է Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը " Ազատություն" ռադիոկայանին տրված հարցազրույցում՝ Երևանը հույս է հայտնում, որ Բեռլինը կշարունակի բազմակողմանի աջակցություն ցուցաբերել երկրին: Առաջին հերթին դա վերաբերում է համապարփակ և ընդլայնված գործընկերության վերաբերյալ ԵՄ-Հայաստան համաձայնագրի շրջանակներում վիզային ռեժիմի դյուրացմանը: Նրա խոսքերով՝ քաղաքական ոլորտում հարաբերությունները դինամիկ զարգանում են, բայց տնտեսության մեջ գոյություն ունի մեծ չօգտագործված ներուժ: «Գերմանացի գործարարները սիրում են աշխատել օրենքի շրջանակներում, որ երկրում լինի թափանցիկ իրավական համակարգ, անկախ դատական իշխանություն: Այս առումով, կարծում եմ այժմ գերմանացի ներդրողների հետաքրքրությու Հայաստանի նկատմամբ պետք է որ աճի", - ասել է դիվանագետը:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ