Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում հայ ժողովրդի նոր ցեղասպանություն թույլատրել, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշնյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում։
Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ հարցը մնալ։
“Արցախի հանրապետության կարգավիճակն ու անվտանգությունը լինելու է Հայաստանի բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ տարածաշրջանի, ժողովրդավարության և մարդու իրավունքների անվտանգության համար ուղղակի սպառնալիք է հանդիսանում”,- ասել է նա։
Ըստ վարչապետի, Հայաստանը շարունակելու է իր կառուցողական մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, որին է տրված հակլամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը։
Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, լիովին հրաժարվի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից և կատարի բոլոր նախկին պայմանավորվածությունները։
“Ավելին, եթե Ադրբեջանն իրոք հավատարիմ է խաղաղ գործընթացին՝ նա պետք է երկխոսություն սկսի հակամարտության հիմնական սուբյեկտի՝ Լեռնային Ղարաբաղի հետ”,- հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը։
Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանը ցանկացած առիթով նշում է, որ Ղարաբաղը պետք է իր տարածքի մի մասը լինի, բայց միևնույն ժամանակ նշում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ։
“Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ունենալ առանց նրա հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն եթե Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ Ղարաբաղի բուն տարածքը: Այսպիսով ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունների մտադրությունն է մաքրել Ղարաբաղը հայերից, ինչպես դա եղավ Նախիջևանում”,- ասել է Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով, դա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ իր բնակչության համար Ադրբեջանի մաս կազմելը լիակատար բնաջնջում կնշանակի։
Եզրափակելով ելույթը նա կրկին ընդգծել է, որ հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով՝ խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մթնոլորտում։
Հայասատնի վարչապետը նաև իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցության համար։