Բավ է պառակտվել
28-05-2015 11:54

Ղարաբաղի հարցը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը. Մովսես Հակոբյան

Ղարաբաղի հարցը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը: Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: «Որևէ մեկը չի կարող լուծել այդ հարցը: Ղարաբաղի ժողովրդին որևէ մեկը չի կարող որևէ բան պարտադրել: Դա պետք է հասկանալ»,-ասաց նա, ավելացնելով, որ այս օրերին աահմանին վիճակը հանգիստ է: Լրագրողները որևէ գնահատական, մեկնաբանություն խնդրեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի Ադրբեջանը կանդամակցի ԵՏՄ-ին միայն այն դեպքում, երբ ԼՂ հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի: Մ. Հակոբյանը ոչ մեկնաբանեց, ոչ էլ գնահատեց: