Բավ է պառակտվել
09-04-2016 09:38

ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի այսօր ունի.Շարմազանով

ՀՀԿ ԳՄ նիստում է քննարկվել է շփման գծում ռազմական գործողությունների ընթացքը: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ ԼՂ խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի ընդունված համանախագահության ձևաչափի շրջանակներում և երեք հայտնի սկզբունքների վրա: «ԼՂ ժողովուրդը պետք է ինքը լինի իր ճակատագրի դարբինը և ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի այսօր ունի»,- ասաց նա և նշեց, որ ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի բանակցությունների միջոցով հասնենք ԼՂ միջազգային ճանաչմանը: Նա նշեց, որ մշտապես մերժել են խնդրի ռազմական լուծումը: «Ղարաբաղի ժողովրդի պայքարը ուրիշների տարածքների գրավելու մեջ չի, Ղարաբաղի ժողովրդի պայքարը իր սեփական ճակատագիրը սեփական ձեռքերով որոշելու մեջ է: Ղարաբաղի ժողովրդի պայքարը իր սեփական հայրենիքում է, մենք ուրիշի հողի վրա աչք չունենք»,- ասաց նա և նշեց, որ մենք պատերազմ չենք ուզում: Շարմազանովը շեշտեց, որ ՀՀ-ն նախագահը ԵԱՀԿ դեսպանների հանդիպման ժամանակ ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը: